Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախթ-Ռավանչին BBC-ի հետ հարցազրույցի ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ն պետք է բացառի Իրանի դեմ հետագա ցանկացած հարված, եթե ցանկանում է վերսկսել դիվանագիտական ջանքերը:
Փոխարտգործնախարարի խոսքով, Թրամփի վարչակազմը միջնորդների միջոցով Թեհրանին հայտնել է բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու ցանկության մասին, բայց «չի հստակեցրել իր դիրքորոշումը հետագա հարձակումների վերաբերյալ»։

