Եվրամիության գագաթնաժողովում չի հաջողվել ընդունել Ուկրաինայի վերաբերյալ եզրափակիչ հայտարարությունը, որի կետերից մեկը վերաբերում էր ԵՄ-ին Կիևի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու կարևորությանը։
Փաստաթղթի նախագծում նաև նշվում էր, որ Եվրոպական խորհուրդը դատապարտում է Ուկրաինայի տարածքին ռուսական հարվածները և կշարունակի համապարփակ աջակցություն ցուցաբերել Կիևին:
ԶԼՄ-ների տվյալով՝ նախաձեռնությանը դեմ է արտահայտվել Հունգարիան։

