Ողբերգական ավտովթար. բախվել են «Mercedes Sprinter»-ն ու «ՎԱԶ 2104»-ը

Այսօր՝ հունիսի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:10-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 11 կմ հատվածում բախվել են «Mecedes Sprinter» և «ՎԱԶ 2104» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Վանաձոր» շտապօգնության բժիշկների կողմից տեղում բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոն: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վանաձորի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Փրկարարները «ՎԱԶ 2104»-ի միջից դուրս են բերել մահացածների մարմինները, որոնցիցի մեկը կին է, մյուսը՝ տղամարդ: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները։

Պարեկները սահմանազատել են տարածքը: 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածների և վիրավորի ինքնությունը: 

Քննիչի հանձնանարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Լոռու մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print