Հունիսի 24-ից մեկնարկած առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը ծնողների շրջանում դժգոհությունների պատճառ է դարձել։ Համակարգը ծանրաբեռնված է, ինչի արդյունքում հայտագրումը ձախողվում է։ Կապանում գործող մի շարք դպրոցներում արդեն իսկ հայտագրվողներ կան, բայց գրեթե սպառվել են թիվ 3 և թիվ 7 դպրոցների տեղերը։







