Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության համաժողովի անցկացման հարցեր են քննարկվել

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր կայացել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային խորհրդի նիստի կազմակերպման և անցկացման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարել է նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը։ Այս մասին հայտնում են ՏԿԵՆ–ից։

Ինչպես հայտնում են ՏԿԵՆ-ից, նիստի ընթացքում քննարկվել են նոյեմբերի 17-21-ը Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը (ԱՃԹՆ, EITI) միջազգային ասոցիացիայի համաժողովի հերթական նիստը ՀՀ-ում անցկացնելու վերաբերյալ կազմակերպչական հարցեր։

Նախարարի տեղակալը նիստի մասնակիցներին տեղեկացրել է, որ ԱՃԹՆ (EITI) միջազգային ասոցիացիային անդամակցում է 56 երկիր, որոնց ներկայացուցիչները այցելելու են Հայաստան։ Միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչների հետ Հայաստան են այցելելու նաև հանքարդյունաբերության ոլորտում մեծ հեղինակություն ունեցող ընկերությունների ներկայացուցիչներ։

Առաջարկվել է համաժողովի ընթացքում կազմակերպել հանդիպումներ ներդրողների հետ, ներկայացնել շնորհանդեսներ, որոնցում արտացոլված կլինի Հայաստանի ներդրումային գրավչությունը։Նախարարի տեղակալը նիստի մասնակիցներին տեղեկացրել է, որ ԱՃԹՆ (EITI) միջազգային ասոցիացիային անդամակցում է 56 երկիր, որոնց ներկայացուցիչները այցելելու են Հայաստան։ Միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչների հետ Հայաստան են այցելելու նաև հանքարդյունաբերության ոլորտում մեծ հեղինակություն ունեցող ընկերությունների ներկայացուցիչներ։

Առաջարկվել է համաժողովի ընթացքում կազմակերպել հանդիպումներ ներդրողների հետ, ներկայացնել շնորհանդեսներ, որոնցում արտացոլված կլինի Հայաստանի ներդրումային գրավչությունը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print