Ընթացիկ տարվա մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 10.4%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 5․4%:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.
շինարարություն՝ 22.2%,
ծառայություններ՝ 10.8%,
առևտրի շրջանառություն՝ 0․9%,
Արդյունաբերության ծավալները նվազել են 5․9%-ով։
2025թ. մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 28․8%-ով. արտահանումը նվազել է 39.3%-ով, իսկ ներմուծումը՝ 20․4%-ով:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդտարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 4․3%։

