Իրանի ինքնիշխանության խախտումը Անկարայի համար անընդունելի է․ Էրդողան

Թուրքիայի երկինքը չի օգտագործվել Իրանի դեմ Միացյալ Նահանգների հարձակումների ժամանակ՝ հայտարարել են Թուրքիայի նախագահի գրասենյակից: 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն էլ հայտարարել է, որ Իրանի ինքնիշխանության խախտումն ու տարածաշրջանի անվտանգության վրա հարձակումներն Անկարայի համար անընդունելի են՝ անկախ նրանից, թե որ երկիրն է դրանք իրականացնում:

Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ Անկարան հստակ արտահայտել է իր դիրքորոշումն այդ կապակցությամբ և ակտիվ ջանքեր է գործադրում՝ թույլ չտալու, որ Իսրայելի և նրա դաշնակիցների հարձակումները հարևան Իրանի վրա վերաճեն էլ ավելի մասշտաբային աղետի:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print