ԱՄՆ-ն հարվածել է Իրանի միջուկային օբյեկտներին

ԱՄՆ-ն գիշերը հարվածել է  Իրանի միջուկային օբյեկտներին, այդ թվում՝ Ֆորդոյին։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ գրառմամբ։ 

«Մենք ավարտեցինք մեր շատ հաջող հարձակումը Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա, ներառյալ Ֆորդո, Նաթանզ և Էսֆահան: Բոլոր ինքնաթիռներն այժմ գտնվում են Իրանի օդային տարածքից դուրս։ Ռումբերի ամբողջական բեռը գցվել է հիմնական տեղամաս՝ Ֆորդո: Բոլոր ինքնաթիռներն ապահով ճանապարհին են դեպի տուն։ Շնորհավորում ենք մեր մեծ ամերիկացի մարտիկներին: Աշխարհում չկա մեկ այլ զինվորական, որը կարող էր դա անել: Հիմա է խաղաղության ժամանակը»։

ԱՄՆ-ն արձակել է 6 բունկերներ պայթեցնող ռումբ Ֆորդոուի վրա։ 30 Tomahawk տեսակի հրթիռներ հարվածել են Նաթանզի և Սպահանի միջուկային օբյեկտներին։

Ավելի ուշ Թրամփը գրել է․

«Ֆորդոուն այլևս չկա։ Մենք մեծ հաջողություն ենք ունեցել։ Իսրայելն այժմ ավելի պաշտպանված է։ Այժմ խաղաղության ժամանակն է»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print