Հունիսի 20-ին Քաջարանի մշակույթի պալատում «Շունչ» թատրոնը հանդես եկավ «Պատերազմի ցեցը» ներկայացմամբ։ Դահլիճի գլխավոր հյուրերն այս անգամ «Արծվաբույն» տարեցների շուրջօրյա սպասարկման կենտրոնի շահառուներն էին։ Ստացված ողջ հասույթը կուղղվի հաստատության կարիքները հոգալուն։







