ԵՄ-ի գլխավորած պատվիրակությունը Կապանում ամփոփեց «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում 2024-ին կատարված աշխատանքները։ Դրանք կյանքի են կոչվել մարզի բոլոր համայնքներում։ Հանդիպմանն ընդգծվեց՝ առաջիկա ծրագրերում ուշադրությունը կսևեռեն գյուղատնտեսության, զբոսաշրջության զարգացման վրա, խմելու ջրի հարցի լուծումը կշարունակի մնալ առաջնահերթություն։







