Հունիսի 19- ից եռօրյա աշխատանքային այցով Սյունիքում է Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը և Եվրամիության անդամ պետությունների դեսպանները։ Մեկնարկը տրվել է Տեղ համայնքից։ Այստեղ հյուրերը մասնակցել են Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագրի շրջանակում իրագործված, Եվրոպական Միության և Ավստրիական զարգացման համագործակցության միջոցներով տեղադրված արևային ֆոտովոլտային կայանի բացման արարողությանը։ Ծանոթացել են նորակառույց պոմպակայանում արված աշխատանքներին: Դեսպանները կշրջեն նաև մարզի այլ բնակավայրերում և կծանոթանան ԵՄ-ի ծրագրերով իրականացված աշխատանքներին։











