«Գրանդ Քենդի» պաղպաղակները համապատասխանում են սննդամթերքի անվտանգության նորմերին

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ Երևանի կենտրոնի տեսուչները լաբորատոր կրկնակի փորձաքննության են հանձնել «Գրանդ Քենդի» ՍՊԸ արտադրության պաղպաղակների նմուշները, որոնցում որևէ խախտում չի հայտնաբերվել:

«Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի կողմից արտադրվող պաղպաղակները համապատասխանում են սննդամթերքի անվտանգության բոլոր նորմերին:

Ընկերության արտադրական առանձին գործառույթի կասեցումը վերացվել է:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print