Հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 19-ին ժամանել է Թուրքիա, հանդիպում է ունեցել նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ:

Հանդիպումն անցել է մամուլի համար փակ ռեժիմով: Հանդիպմանը ներկա է եղել նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:

Նախագահները Քահրամանմարաշում մասնակցել են «Ադրբեջանական թաղամաս» համալիրի բացմանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print