Ես ՀՀ լիարժեք եւ ամբողջական վարչապետ եմ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2018թ. ընտրվել է ոչ թե Հայաստանի, այլ՝ ֆորպոստի վարչապետ։

«Երբ մտածում եմ իմ մասին 2018թ. հունիսին, երբ նոր ընտրվեցի ՀՀ վարչապետ, շատ արագ ինքս ինձ համար արձանագրեցի, որ ես ՀՀ վարչապետ եմ պայմանականորեն. ես ավելի շատ ֆորպոստի վարչապետ եմ։

2025թ. հունիսին ինձ համար ամենաշատը հենց սա է փոխվել, որ ես արձանագրում եմ, որ ՀՀ լիարժեք և ամբողջական վարչապետ եմ։ Սա տեղի է ունեցել առաջին հերթին մեր նահատակների և ՀՀ ժողովրդի շնորհիվ», ասել է վարչապետը։

Փաշինյանի խոսքով, 2020թ. նոյեմբերից հետո ինքը եղել է ամենաֆորպոստի վարչապետի կարգավիճակում. «Կա մի կետ, որտեղ ինձ համար ֆորպոստի վարչապետից անցում է կատարվել դեպի ՀՀ վարչապետ։ Էդ գործում 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունները շատ մեծ դեր են կատարել։ Բայց ես գիտեմ էն օրը, որ վերածվել եմ ՀՀ լիարժեք վարչապետի, և այդ կետից սկսած մինչ օրս գործում եմ այդ տրամաբանությամբ. դա 2022թ. հոկտեմբերի 6-ն էր, երբ ես դարձա ՀՀ առաջին ղեկավարը, որ ճանաչեց ՀՀ տարածքային ամբողջականությունը»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print