ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր սոցցանցում Իրանի մայրաքաղաքի բնակիչներին քաղաքն անմիջապես լքելու կոչ անելուց հետո վաղաժամ հեռացել է Կանադայից, որտեղ անցկացվում է G7-ի գագաթնաժողովը։
«Մերձավոր Արեւելքում կատարվող իրադարձությունների պատճառով նախագահ Թրամփը պետությունների ղեկավարների հետ ընթրիքից հետո կհեռանա»,- X-ում հայտնել է նրա մամուլի քարտուղար Քերոլայն Լիվինը։
Մինչեւ Կանադայից վերադառնալը` Թրամփը TruthSocial-ում գրել էր. «Իրանը պետք է ստորագրեր «գործարքը», որը ես նրան ասում էի ստորագրել։ Ինչ ցավալի է, այդքան հրաշալի մարդկային կյանքեր։ Պարզ ասած` ԻՐԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ ՈՒՆԵՆԱԼ։ Ես դրա մասին ասել եմ կրկին ու կրկին։ Բոլորն անմիջապես պետք է տարհանվեն Թեհրանից»,- գրել է Թրամփը։

