Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ և Վաղատուր բնակավայրերում իրականացվում են ջրամատակարարման բարելավման աշխատանքներ։ Լայն թափով աշխատանքներ են տարվում խմելու ջրի ներքին ցանցերի բարելավման համար։
UNDP միջոցներով խողովակաշարերի և կցամասերի ձեռքբերմամբ, և Տեղ համայնքի կողմից աշխատանքների կազմակերպմամբ ընթանում է նաեւ Խնածախի ոռոգման ջրի ցանցի շինարարությունը։
Այս մասին տեղեկացնում են Տեղի համայնքապետարանից։

