Իրանը ձգտում է բանակցությունների անվան տակ գոյաբանական սպառնալիք ստեղծել Իսրայելի համար․ Նեթանյահուն

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հերքել է հաղորդագրություններն այն մասին, որ Իրանը պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել իր միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։ Այդ մասին նա հայտարարել է ABC News-ին։

«Ես զարմացած չեմ։ Նրանք ցանկանում են շարունակել այս կեղծ բանակցությունները, որոնց ընթացքում ստում են և խաբում ԱՄՆ-ին»,- ասել է Նեթանյահուն։

Նրա խոսքով՝ իրականում Թեհրանը շարունակում է զարգացնել միջուկային ներուժը և բալիստիկ հրթիռների զինանոցը, որ, ինչպես պնդում է վարչապետը, կիրառվում է իսրայելական բնակչության դեմ։

«Նրանք ձգտում են բանակցությունների անվան տակ գոյաբանական սպառնալիք ստեղծել Իսրայելի համար։ Նման բան չի լինելու»,- ասել է նա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print