Իսրայելը հայտարարել է, որ Իրանի օդային տարածքը լիարժեք վերահսկողության տակ է

Իսրայելը հայտարարել է, որ Իրանի մայրաքաղաքի վրա ունի «լիարժեք օդային օպերատիվ վերահսկողություն», հայտնում է BBC-ին։

«Մենք ոչնչացրել ենք «իրանական վարչակարգի» «երկիր-երկիր» դասի երեք հրթիռակիր»,- ասել է բրիգադի գեներալ Էֆֆի Դեֆրին։

Դեֆրին հայտնել է նաեւ, որ 20-ից ավելի հրթիռակիր ոչնչացրել են նախորդ գիշեր՝ դրանք գործարկելուց «մի քանի րոպե առաջ»։

Իր հերթին Իրանի Գլխավոր շտաբի հրամանատար Խաթամ ալ Անբիան հայտարարել է, որ Իրանի ԶՈւ-ն կշարունակի «մահաբեր գործողությունը մինչեւ սիոնիստների լիարժեք ապաշխարությունը»։

«Իրանի Իսլամական Հեղափոխության Զինված ուժերի իրար հաջորդող ռազմական գործողությունները կշարունակվեն ավելի մեծ թափով ու հզորությամբ, մինչեւ հանցավոր սիոնիստական ագրեսիան լիարժեք ապաշխարություն հանդես չբերի»,- նրա խոսքերն է մեջբերում IRNAN-ն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print