Իրանը հրթիռային հարձակումների չորրորդ ալիքն է սկսել

Իրանը երեք լրացուցիչ հրթիռային հարձակում է իրականացրել Իսրայելի տարածքի ուղղությամբ՝ հերթական հարձակումների ալիքի շրջանակում, հաղորդել է Al Hadat-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ավելի վաղ Իսլամական Հանրապետությունը սկսել է հրթիռային հարվածների չորրորդ ալիքը հրեական պետության ուղղությամբ։ Իսրայելական բանակը հաղորդել է, որ աշխատում է հրթիռները որսալու ուղղությամբ։

Իրանական պետական հեռուստատեսությունը պնդում է, որ մի քանի հրթիռ հաղթահարել է ՀՕՊ համակարգերը և խոցել է «պաղեստինյան օկուպացված տարածքներում կոնկրետ թիրախներ»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print