Ամերիկյան NBC news-ը հաղորդում է , որ Իսրայելը կարող է առաջիկա օրերին ռազմական հարված հասցնել Իրանին՝ առանց ԱՄՆ-ի աջակցությունը ստանալու։ Այս մասին հաղորդում են իրավիճակին ծանոթ հինգ աղբյուրներ։
Իսրայելը դժգոհ է բանակցվող համաձայնագրի՝ ուրանի հարստացման հետ կապված պայմաններից, որոնք համարում է անընդունելի։ Միակողմանի հարվածը կարող է լուրջ հակասության հանգեցնել Թրամփի վարչակազմի հետ, որը դեմ է նման քայլին։
ԱՄՆ-ն սպասում է Իրանի պատասխանին նոր առաջարկված միջուկային համաձայնագրի շուրջ։ Թրամփը հրապարակայնորեն հայտարարել է, որ Իրանը կարծես ավելի կոշտ դիրքորոշում է ընդունում բանակցություններում։
Նոր հնարավոր հակամարտության ֆոնին Վաշինգտոնը հրահանգել է բոլոր դեսպանատներին, որոնք կարող են հայտնվել Իրանի հրթիռների և ռազմական միջոցների հարվածի տակ (Միջին Արևելք, Հյուսիսային Աֆրիկա և Արևելյան Եվրոպա), զինվորականների ընտանիքներին՝ կամավոր հեռանալ

