Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը համաձայնություն է տվել Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագրին՝ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար։
Այս մասին Auroranews-ը տեղեկացավ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանից։ Նշենք, որ հարցը կներառվի առաջիկա քառօրյա նիստում։

