Իրանը կպատասխանի միջուկային գործարքի վերաբերյալ ԱՄՆ առաջարկին

Իրանն առաջիկա օրերին կպատասխանի Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու ԱՄՆ առաջարկին, հայտնել է ԻԻՀ Ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին։

«Իրանի պատասխանը ԱՄՆ գրավոր առաջարկին գրեթե պատրաստ է եւ կներկայացվի առաջիկա օրերին»,- նրա խոսքերը մեջբերել է իրանական Tasnim գործակալությունը։

Իրանի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները մայիսի 23-ին Հռոմում անցկացրել են բանակցությունների հինգերորդ փուլը՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները լուծելու համար: Օմանի արտաքին գործերի նախարար Բադրալ-Բուսաիդին, որը միջնորդ է հանդիսանում կողմերի միջեւ, հայտնել է, որ «որոշակի, բայց ոչ վերջնական առաջընթաց» է գրանցվել:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print