ԶՊՄԿ-ի բոլոր ստորաբաժանումների 172 եռակցողներ ամրապնդեցին գիտելիքները։ Խոշոր ձեռնարկությունը կրթական կարևոր գործընթաց է սկսել։ Շաբաթներ շարունակ մասնագետները հնարավորություն ունեցան եռօրյա դասընթացների միջոցով տեսական ու գործնական գիտելիքներ ձեռք բերել, ինչու ոչ վերհիշել եղածը։ Ատեստավորման ավարտից հետո մասնագետներից շատերը հնարավորություն ունեն նաև տարակարգի փոփոխություն ապահովել։

