Ավտովթար Սյունիքում․ վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ հունիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 182 կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են «Jeep Compass» և «Lexus» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն, իսկ 1 ուղևոր՝ ՀՀ ՊՆ Սիսանի զինվորական հոսպիտալ։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։

Վթարի փաստով Սիսանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են հիվանդանոց տեղափոխված վարորդների և վիրավորի ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Սիսիանի հոսպիտալ տեղափոխված վիրավորը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Մեղրիի ռազմական ոստիկանության պետ Հարութ Պալումյանն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print