Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 3-ի որոշմամբ․
«Ղեկավարվելով «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով՝
Արամ Ղազարյանին նշանակել ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ»:

