Սյունիքի մարզպետն անդրադարձել է հակառակորդի կողմից արձակվող կրակոցներին

Սյունիքում մերթընդմերթ հակառակորդի կողմից ուղիղ կրակոց է լինում, ինչի արդյունքում նաև լինում են դեպքեր, երբ կրակոցները դիպչում են ենթակառուցվածքներին ու ընտանի կենդանիներին, լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

«Շատ վատ է, որ կրակում են, երևի 3 ամիս է ու ավելի, որ գիշերները սիստեմատիկ կրակոցների ձայներ են լսվում»,- նշեց նա։

Մարզպետի խոսքով՝ ՊՆ-ն հստակ արձանագրում է փաստն ու դիրքորոշում ունի այս առնչությամբ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print