Հայտնի է, թե ով է Հայաստանի մինչև 19 տարեկանների գլխավոր մարզիչը

Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Միշա Ջորկաեֆֆը։ Թիմի նախկին գլխավոր մարզիչ Վահագն Մինասյանը համալրել է ազգային հավաքականի մարզչական շտաբը:

Ջորկաեֆֆի գլխավորությամբ Հայաստանի Մ-19 հավաքականը հունիսի 1-ից 4-ը կանցկացնի մարզական հավաք, որից հետո հունիսի 5-ին կմեկնի Մոլդովա՝ ընկերական հանդիպումներ անցկացնելու Վրաստանի Մ-19, Մոլդովայի Մ-19 և Մոլդովայի Մ-20 հավաքականների հետ։

Միշա Ջորկաեֆֆը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին՝ 

Դարպասապահներ

Սարգիս  Դերձակյան  — «ՄԻԿԱ»
Վաչե  Գաբրիելյան – «Սարդարապատ»
Ալբերտ  Ավետիսով – «Նոա-2»

Պաշտպաններ

Կարեն  Հովակիմյան – «Փյունիկ Ակադեմիա»
Ժորա  Դադամյան – «Ուրարտու-2»
Խոսրով  Ղազարյան – ԲԿՄԱ-2
Մարատ Բաբայան — ԲԿՄԱ-2
Սերգեյ  Հարությունյան — «Փյունիկ Ակադեմիա»
Արման Իսայան – «Ուրարտու-2»
Արթուր  Մովսեսյան – «Նոա-2»
Արամ  Բարխուդարյան – «Արարատ-Արմենիա-2»
Արամ  Ահարոնյան – «Փյունիկ Ակադեմիա»
Ազատ Հակոբյան – «Արարատ -2»

Կիսապաշտպաններ

Դանիել  Համբարձումով – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Մարտին  Շահգելդյան – «Կոլմար» (Ֆրանսիա)
Հարություն Մանուկյան — ԲԿՄԱ-2
Գագիկ  Հովհանեսյան – «Շիրակ-2»
Վահե Կարապետյան – «Փյունիկ Ակադեմիա»
Տիգրան  Արմենակյան — «Արարատ-Արմենիա-2»
Արտակ  Գալստյան – «Փյունիկ Ակադեմիա»
Դավիթ  Հարությունյան — «Ուրարտու-2»
Սեդրակ  Մովսիսյան — «Փյունիկ Ակադեմիա»
Արամ  Ազարյան —  «Նոա-2»
Նարեկ Ալեքսանյան — «Ուրարտու-2»
Մարտին  Գալստյան  — «Փյունիկ Ակադեմիա»

Հարձակվողներ

Արամե Մինասյան – «Սան Վիդալետ» (Իսպանիա)
Գագիկ Մելոյան — «Նոա-2»
Էրիկ Ասատրյան — «Ուրարտու-2»
Արշակ Պետրոսյան — «Արարատ -2»
Վարդան  Թովմասյան – «Անդրանիկ»

Մոլդովայում կայանալիք ընկերական խաղերի խաղացանկը՝ 

Հունիսի 6 
Մոլդովա Մ-20 — Հայաստան Մ-19    18։30 (Տեխնիկական կենտրոն)  
Մոլդովա Մ-19 — Վրաստան Մ-19     20։30 (Նիսպորենի կենտրոնական մարզադաշտ)

Հունիսի 8
Վրաստան Մ-19 — Մոլդովա Մ-20    18։30 (Տեխնիկական կենտրոն)
Հայաստան Մ-19 — Մոլդովա Մ-19    20։30 (Նիսպորենի կենտրոնական մարզադաշտ)

Հունիսի 10
Վրաստան Մ-19 — Հայաստան Մ-19  18։30 (Տեխնիկական կենտրոն)

Հունիսի 11
Մոլդովա Մ-20 — Մոլդովա Մ-19        12։00 (Տեխնիկական կենտրոն)

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print