Արթուր Ավետիսյանը սպորտային մարմնամարզության ԵԱ-ում բրոնզե մեդալ է նվաճել

Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնությունում Ավետիսյանն օղակների վարժության եզրափակչում հավաքել է 14.366 միավոր և զբաղեցրել է երրորդ տեղը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը 14,166 միավորով 7-րդն է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ներկայացուցիչներն առաջին մեդալներն են նվաճել Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում․ Համլետ Մանուկյանը հռչակվել է սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ փոխչեմպիոն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print