Մարզկենտրոնի միաժամանակ 3 վայրում մեկնարկել են GastroCamp Kapan-2025 նախագծի կազմակերպած ինտենսիվ դասընթացներն ու գործնական պարապմունքները։ Ծանոթանալով ժամանակակից միտումներին, նոր այցելուներ ներգրավելու գործիքակազմին՝ ոլորտով հետաքրքրված 90-ից ավելի մասնակիցներ կստանան նոր գիտելիքներ ու հմտություններ։







