ՄԻՊ Անահիտ Մանասյանը մտահոգված է պարտադիր զինվորական ծառայության նախագծով

Մենք բոլորս գիտենք, որ ԶՈՒ-ում բավականին լայն տարածում ունեն ոչ կանոնադրային հարաբերությունները, ենթամշակույթին բնորոշ հարաբերությունները, և այս տեսանկյունից իմ մտահոգությունն այն է, որ ռիսկերը բավարար չափով գնահատված չեն: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը, թե ինչ մտավախություններ ունի նախագծի վերաբերյալ:

«Նախագիծ չի քննակվել ինձ հետ, նաև ընդհանուր առմամբ հաստատության չի ուղարկվել հավանաբար այն պատճառով, որ այն օրենսդրական կարգավորումները, որոնք վերաբերում են ՄԻՊ-ին նախագծեր ուղարկելուն, առաջին հերթին վերաբերում են Կառավարության նախաձեռնություններին: ԱԺ պատգամավորների պարագայում նման պարտականություն չկա: Բայց ես վստահ եմ, որ առաջիկայում հարցի հետ կապված քննարկումներ կունենանք»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագծով առաջարկվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն. 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 20 մլն դրամի դիմաց, 6 ամսով ծառայություն անցնելու դեպքում՝ 15 մլն դրամի դիմաց:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print