Ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները մայիսի 24-ին օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ 40-ամյա տղամարդը ապօրինի պահում և իրացնում է թմրամիջոցներ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ 40-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են 243 գրամից ավելի դեղնականաչավուն զանգված, կանեփի բույսեր, սերմ, կշեռք, կանեփ մանրացնող սարք, իսկ հարակից այգում՝ կանեփի 253 բույս։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print