1 զոհ, 12 վիրավոր. խոշոր ավտովթար Ապարան-Քուչակ ճանապարհին

Ապարան- Քուչակ ճանապարհին ավտովթարից տուժել են 12 անձ, որից 11 տուժած Ապարանի ԲԿ-ում ստանում են համապատասխան բուժում, ունեն տարբեր տեսակի կոտրվածքներ: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«27 տարեկան տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, կազմակերպում ենք սանավիացիայով նրա տեղափոխումը Երևան: Վանաձոր` տուժել է 5 անձ, որից 4 տուժած տեղափոխվել են Վանաձոր ԲԿ, 2-ը թեթև վնասվածքներով են, չեն հոսպիատալացվել, 2-ի առողջական վիճակը ծայարահեղ ծանր է, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Հորդորում ու խնդրում ենք պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները, պահպանել արագությունը, կապել ամրագոտիները` խուսափելու նման ողբերգական դեպքերից»,- գրել է նա։

Պատահարի մասին ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է․

«Մայիսի 29-ին՝ ժամը 08:05-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Opel մակնիշի ավտոմեքենան և Volkswagen մակնիշի միկրոավտոբուսը․ Opel մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։34-ին, մարվել՝ 08։47-ին։ Այրվել է Opel մակնիշի ավտոմեքենան։

Ըստ նախնական տվյալների՝ 12 քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն, Opel մակնիշի ավտոմեքենայում կա 1 զոհ»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print