1918թ. մայիսի 28-ին իրականացավ հայոց մեծագույն երազանքը․ ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Նորաստեղծ կառավարությունը, սակայն, չկարողացավ երկար պահել իշխանությունը․ 1920թ. նոյեմբերին Հայաստանը խորհրդայնացվեց: «Պետականության անկման պատճառները շատ են»․ բացատրում է պատմաբան Սմբատ Հովհաննիսյանը, բայց առավել ուշագրավ պետք է լինի պետության ստեղծման պատմությունը:

