Տևական ժամանակ սպասված ոռոգման ջուրը վերջապես հասել է Որոտան, հայտնում են Գորիսի համայնքապետարանից՝ նշելով, որ ջրամատակարարման վերականգնումը հնարավոր է դարձել Գորիսի համայնքապետարանի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի արդյունավետ համագործակցության շնորհիվ։
«Երկարատև և ծավալուն աշխատանքների արդյունքում հիմնովին վերակառուցվել են ջրամբարները, ինչպես նաև ոռոգման համակարգի մի կարևոր հատվածը, որն էականորեն բարելավել է ջրի հասանելիությունը գյուղացիական տնտեսություններին։
Համայնքը շարունակում է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ ոռոգման ամբողջ ցանցի վերակառուցման և արդիականացման ուղղությամբ։ Նպատակն է ապահովել Որոտանի հողատարածքների կայուն և անխափան ոռոգումը, ինչը կնպաստի գյուղատնտեսության զարգացմանը, բերքատվության բարձրացմանը»,-ասված է հաղորդագրությունում։

