Մայիսի 25-ը ամբողջ աշխարհում ընդունված է նշել որպես քիմիկոսների օր: Ոլորտի մասնագետները վստահ են` առանց քիմիայի կյանք գոյություն ունենալ չի կարող: Տոնի առթիվ խոսել ենք ԶՊՄԿ-ի քիմիական լաբորատորիայի աշխատակիցների հետ, որոնք սեփական փորձով ուզում են ոգևորել երիտասարդներին, հետաքրքրություն առաջացնել մասնագիտության նկատմամբ:

