Ավտովթար Սյունիքում

Երեկ՝ մայիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։35-ի սահմաններում Կապան-Քաջարան ավտոճանապարհի 18 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 37-ամյա Նորայր Ա․-ի վարած «MAN» մակնիշի բեռնատարը և 32-ամյա Մովսես Մ․-ի վարած «Suzuki» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Suzuki»-ի վարորդ Մովսես Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Քաջարան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Քաջարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Վթարի մասին ոստիկանության Կապանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print