Մեկնարկում են GastroCamp Kapan 2025 նախագծի եզրափակիչ միջոցառումները: Մայիսի 29-31-ը կազմակերպվելու են ինտենսիվ դասընթացներ և գործնական պարապունքներ HoReCa (հյուրանոցային, ռեստորանային, սրճարանային) անձնակազմի և ոլորտով հետաքրքրված անձանց համար։
Ինչպե՞ս աշխատել անձնակազմի հետ, ինչպե՞ս հիմնել և կառավարել ռեստորան, որո՞նք են հյուրանոցային սպասարկան միջազգային ստանդարտները, ինչպե՞ս մատուցել գինի, ինչպե՞ս լուսանկարել սնունդը և վարել սոցիալական կայքերը: Այս ամենի մասին կխոսեն ոլորտի լավագույն մասնագետները հենց Կապանում: Ուշագրավ է, որ մշակույթի կենտրոնի ներքին բակում հավաքվելու է պրոֆեսիոնալ խոհանոց, որտեղ հրավիրյալ շեֆ-խոհարարները կունենան վարպետաց դասեր: Սա գերազանց հնարավորություն է ոչ միայն ոլորտի աշխատակիցների համար, այլև բոլոր նրանց համար, ովքեր սիրում են գեղեցիկը և որակյալը հյուրընկալության ոլորտում:


Հրավիրյալ մասնագետները լավագույնն են իրենց ոլորտում, ունեն միջազգային ճանաչում և հարուստ փորձ: Նրանց թվում են սոմելիե Վահան Գասպարյանը, շեֆ խոհարար Աննա Ելովիկովան, սննդի պրոֆեսիոնալ լուսանկարիչ Երվանդ Փափազյանը, PR մասնագետ Ալինա Վոյնովան, ռեստորանային ստարտափեր և հիմնադիր Անի Հովակիմյանը: Դասընթացների մասշտաբը և մակարդակը աննախադեպ է լինելու մարզի համար: Արդյունքում տեղի հյուրընկալության ոլորտը կստանա նոր գիտելիքներ, հմտություններ, կծանոթանա ժամանակակից միտումներին և նոր այցելուներ ներգրավելու գործիքակազմին:
Մասնակցելու համար բավարար է գրանցվել հղումով` https://docs.google.com/forms/d/1b2JmBQBGK8t3SKv1nboV5TG13ybRrPNRBlX0Qk9FYS8/preview

