Սահմանվել են դրոշմավորման ծածկագրերի կարգավիճակները
Կառավարության 22.05.2025թ. N616-Ն որոշմամբ սահմանվել են նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ընթացքում դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման ծածկագրերի կարգավիճակները հետևյալ կերպ․
- «Թողարկված» կարգավիճակ՝ դրոշմավորման ծածկագրեր ստանալու նպատակով ներկայացված հայտի հաստատումից հետո համակարգում ապրանքների շրջանառության մասնակցին հայտում նշված ապրանքների համար հասանելի դարձած դրոշմավորման ծածկագրեր,
- «Մակնշված» կարգավիճակ՝ ապրանքների շրջանառության մասնակցի կողմից համակարգից ներբեռնված դրոշմավորման ծածկագրեր,
- «Շրջանառության մեջ դրված» կարգավիճակ՝ օտարման ենթակա դրոշմավորված ապրանքների դրոշմավորման ծածկագրեր,
- «Շրջանառությունից հանված, վաճառված» կարգավիճակ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում օտարված դրոշմավորված ապրանքների դրոշմավորման ծածկագրեր,
- «Շրջանառության մեջ դրված՝ վերադարձված» կարգավիճակ՝ օտարված՝ դրոշմավորված վերադարձված ապրանքների դրոշմավորման ծածկագրեր,
- «Շրջանառությունից հանված կարգավիճակ՝ շահագործումից հանված»՝ բացառությամբ դրոշմավորված ապրանքի օտարման դեպքի, ներառվում են այն բոլոր դեպքերը, երբ ապրանքները արտահանվում են Հայաստանի Հանրապետությունից կամ հանվում են շրջանառությունից։

