Մեղրի քաղաքից մոտ 25 կմ հեռավորության վրա գտնվող Նռնաձոր բնակավայրում ապրուստի միակ միջոցը գյուղատնտեսությունն է։ Մի շարք դժվարությունների հետ մեկտեղ մարդիկ այստեղ շարունակում են ապրել և նույնիսկ տուն կառուցել։ Գյուղի հիմնախնդիրների և իրականացվող ծրագրերի մասին առավել մանրամասն կներկայացնի Աննա Մելքումյանը։







