ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանատան աշխատակիցներ են սպանվել

Վաշինգտոնում Հրեական թանգարանի մոտ սպանվել են Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցներ։ Այս մասին սոցցանցերում գրել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը։

«Մենք հետաքննություն ենք վարում և աշխատում ենք լրացուցիչ տեղեկություններ ստանալու ուղղությամբ։ Մենք հանցագործին կենթարկենք պատասխանատվության», – նշել է նա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print