Երկօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Այցի նպատակն է հանրապետական լրատվամիջոցներին ներկայացնել կառավարության միջոցներով մարզում կատարվող ճանապարհաշինարարական խոշոր նախագծերը։ Ընտրվել է Սյունիքը, որովհետև այստեղ ամենից շատ ծրագրերն են կյանքի կոչվել։
Մայիսի 21-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավար Արկադի Չերչինյանի ուղեկցությամբ եղել են Հարժիս, Ներքին Խնձորեսկ, Վերիշեն-Խոզնավար, Որոտան-Խոտ և Սատանի կամուրջ հիմնանորոգվող ավտոճանապարհների շինհրապարակներում։

