ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հայաստանյան այցը սկսեց «Մայր Հայաստան» հուշարձանի անմար կրակի մոտ ծաղկեպսակ դնելով։
Լավրովն ու պատվիրակության անդամները հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին: Այնուհետև նախարարը կհանդիպի Արարատ Միրզոյանի հետ ։
ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարարի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, այնուհետև ընդլայնված կազմով հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ ասուլիսը:

