Քաջարանի համայնքապետարանից հայտնում են, որ բարձրադիր գոտում ձնհալով պայմանավորված առկա է խմելու ջրի աղտոտվածություն, ուստի անորոշ ժամանակով սպասվում է ջրանջատում։
«Կանենք հնարավորինս ամեն ինչ մեր բնակիչներին մաքուր ջրով ապահովելու համար։
Լրացուցիչ կտրամադրենք տեղեկատվություն։
Միաժամանակ հայցում ենք ձեր ներողամտությունը` պատճառվող անհարմարությունների համար»,-ասված է հաղորդագրությունում։

