Չինաստանի պաշտոնյաների համար խնայողության խիստ կանոններ են սահմանվել

Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության Կենտրոնական կոմիտեն Չինաստանի Պետական ​​խորհրդի հետ համատեղ որոշում է ընդունել՝ խնայողության խիստ կանոններ  սահմանելով պետական ​​պաշտոնյաների համար: Դրանց նպատակն է ծախսերը կրճատել, պետական գումարները խնայել, ինչպես նաև միջոցների վատնման դեմ պայքարել։ Այն նախատեսում է մի քանի արգելքներ պետական ​​պաշտոնյաների համար։ 

Չինաստանի կառավարության և կուսակցական պաշտոնյաներին այժմ արգելվում է աշխատանքային ճաշի ժամանակ ուտել թանկարժեք սնունդ, օգտագործել թանկարժեք ծխախոտ և ալկոհոլ։ Պաշտոնյաներին արգելվում է նաև սահմանված սահմանաչափը գերազանցող «թանկարժեք ժամանց անցկացնել, ընդունել նվերներ, արժեթղթեր և վճարման վաուչերներ և արտերկրում մոլախաղերի մասնակցել»։



Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print