Յուրաքանչյուր տարի Թանգարանների միջազգային օրը մշակութային այս օջախները, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, համախմբվում են մեկ խորագրի շուրջ՝ ներկայանալով համահունչ միջոցառումներով, ցուցահանդեսներով և կրթական ծրագրերով։ Այսկերպ ընդգծվում է թանգարանների դերը հասարակության ներդաշնակ և կայուն զարգացման գործում: Այս տարի ծրագրին միացել է 100 թանգարան։







