Հիմնական կրթության վկայականը ստանալուց հետո շրջանավարտներն ու նրանց ծնողները կանգնում են երկընտրանքի առաջ` շարունակե՞լ կրթությունը ավագ դպրոցում, թե՞ միջնակարգ մասնագիտական որևէ հաստատությունում: Մենք միատեղել ենք Կապանի և Քաջարանի մասնագիտական կրթություն առաջարկող հաստատությունների առաջարկները մեկ տեսանյութում: Առանձին ներկայացված են բոլոր այն մասնագիտությունները, որոնք պետությունը համարում է գերակա։ Այդ բաժինների ուսանողները 50 հազար դրամ կրթաթոշակ են ստանում:







