ԶՊՄԿ-ն մասնակցում է Սիսիանի բարեկարգմանը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Սիսիան համայնքին է նվիրել թվով 50 նոր աղբամաններ, որոնք ըստ անհրաժեշտության փոխարինել են Սիսիան քաղաքի հրապարակում, կենտրոնական փողոցներում և զբոսայգիներում տեղադրված հին ու մաշված աղբամաններին։

Նոր ու գեղեցիկ աղբամանները բացի մայթերին ու փողոցներին առանձնակի գեղեցկություն հաղորդելուց, «կհուշեն» նաև անցորդներին, որ ԱՂԲԻ ՏԵՂԸ ԱՂԲԱՄԱՆՆ Է։

Հիշեցնենք, որ օրեր առաջ համապետական շաբաթօրյակին ԶՊՄԿ-ի տնկարանը տնկիներ եւ ծաղիկներ էր նվիրել Սիսիան համայնքին։ Հազվագյուտ նմուշի ծառատեսակները ցրտադիմացկուն ու մշտադալար են, որոնք տարվա բոլոր եղանակներին համայնքին հաղորդելու են կանաչ տեսք։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print