Բազելում կայացավ «Եվրատեսիլ 2025»-ի երկրորդ կիսաեզրափակիչը։ Հինգերորդ համարի ներքո ելույթ ունեցավ նաև հայաստանյան պատվիրակ Պարգը՝ իր «Survivor» երգով։
Երգի մրցույթում այս տարի արդյունքների հայտարարման ձևը մի փոքր փոխվել է․ նախապես հայտարարվում էին մասնակից եռյակների անունները, ապա նրանցից՝ երկիրը, որն անցել է Եվրատեսիլ։ Հայաստանը եզրափակիչ փուլ անցած մասնակիցների թվում էր։

