ՔԱՋԱՐԱՆՈՒՄ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ Է ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐՈՎ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ

Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը մարզպետի աշխատակազմի ու համայնքապետարանի քաղաքաշինության պատասխանատուների հետ այսօր հերթական անգամ դիտարկել է կառավարություն-համայնք համաներդրմամբ Քաջարան քաղաքում նոր նախադպրոցական ուսումնական հաստատության կառուցման ընթացքը։

Նոր ՆՈՒՀ-ը կառուցվում է 120 երեխայի համար՝ նախկին մանկապարտեզի տարածքում։ Այս պահին կատարվել է նախատեսվող շինաշխատանքների մոտ 40 տոկոսը։

Սուբվենցիոն ծրագրի արժեքը 544 միլիոն դրամ է, որի 78 տոկոսը հատկացվում է ՀՀ պետական բյուջեից։ Համայնքի 112 մլն դրամ մասնաբաժնի 97 մլն-ը տրամադրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։

Շինարարության ավարտը նախատեսված է 2025թ․ տարեվերջին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print