ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթկոֆն ու Քիթ Քելլոգը մայիսի 15-ին կմեկնեն Ստամբուլ ռուս-ուկրաինական հնարավոր բանակցություններին՝ Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմնավարտելու ը։ Այս մասին Reuters-ին հայտնել է ծրագրերին ծանոթ երեք աղբյուր։ Այլ մանրամասներ չեն հրապարակվել։
CNN-ն էլ, ԱՄՆ վարչակազմում իր աղբյուրներին վկայակոչելով, գրում է, որ Քելլոգը և Ուիթքոֆը պլանավորում են մասնակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում կայանալիք հնարավոր բանակցություններին, սակայն հանդես են գալու դիտորդի կարգավիճակում։ Միաժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ստամբուլ կատարելիք այցի հարցը մնում է բաց։ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ դա կախված է այն հանգամանքից՝ արդյո՞ք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի բանակցություններին։

